02/06/2021 18:46
ՈւԵՖԱ-ն հաստատում է՝ «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» կարող են հեռացվել եվրոպական մրցաշարերից
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) գլխավոր քարտուղար Թեոդորոս Թեոդորիդիսը հաստատել է ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունը, որ Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և Թուրինի «Յուվենտուսը» կարող են բացառվել եվրագավաթներից:
Կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ Սուպերլիգայի ստեղծողները «ստիպված կլինեն բախվել հետևանքների», եթե խախտեն կանոնները:
«Դա չի լինի ՈՒԵՖԱ-ի նախագահի (Ալեքսանդր Չեֆերին) կամ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անձնական որոշում, դա նրանց հետ ոչ մի կապ չի ունենա: Ո՛չ նախագահը, ո՛չ էլ ես չեմ կարող ազդել դատական համակարգի աշխատանքի վրա», - Թեոդորիդիսի խոսքերը մեջբերում է Marca-ն: