02/06/2021 17:30
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8832 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8832 դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 5 090 249 դեպք:
Մեկ օրում մահացել է 394 մարդ, ընդհանուր՝ 122 267 բուժառու: Մեկ օրում հիվանդանոցից դուրս է գրվել 9020 մարդ, ընդհանուր առմամբ՝ 4 702 599 բուժառու: