03/06/2021 15:18
Մուրաշկոն հայտարարել է Ռուսաստանում COVID-19 երրորդ ալիքի բացակայության մասին
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերը նվազում են, երկրում երրորդ ալիք չկա, հայտարարել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
«Երրորդ ալիք չկա, ամեն ինչ հանգիստ է», - Մուրաշկոյի խոսքը մեջբերում է ТАСС-ը:
Ըստ նրա՝ տարբեր մարզերը տարբեր եղանակներով վերականգնվում են համավարակից, բայց, ընդհանուր առմամբ, ամբողջ հանրապետությունում դեպքերը նվազում են: