03/06/2021 14:26
ԱԳՆ-ն չի մեկնաբանում նախարարի տեղակալների հրաժարականի մասին տեղեկությունները
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում նախարարի տեղակալների հրաժարականի մասին տեղեկությունները:
«Օրենքի ուժով նախարարի պարտականությունների կատարումն իրականացվում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալի կողմից, ինչը չի ենթադրում առանձին իրավական ակտի ընդունում: Այս պահի դրությամբ ՀՀ ԱԳ բոլոր փոխնախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները: Մնացածի մասով՝ չենք մեկնաբանում», - «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: