03/06/2021 14:34
Ի՞նչ միջանցք, պարտավո՞ր ենք իրենց միջանցք տալ, ո՞ր թղթով, ո՞ր պայմանավորվածությամբ, ինչի՞ համար. բացառված է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
Ի՞նչ միջանցք, ես տեղյակ չեմ այդ միջանցքից: Մենք չենք կարող ինչ-որ միջանցք տալ որևէ մեկին, ո՞նց կարող ենք միջանցք տալ, ինչի՞ համար միջանցք տալ, Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
Քաղաքացիներից մեկի հարցին՝ դե՞մ եք դրան, Սերժ Սարգսյանը պատասխանեց.
«100 տոկոս»։
Որ տարածաշրջանում պետք է բացվեն կոմունիկացիաները, Սերժ Սարգսյանի խոսքով՝ այդտեղ խնդիր չկա.
«Բայց ի՞նչ միջանցքի մասին է խոսքը։ Մենք պարտակա՞ն ենք, պարտավո՞ր ենք իրենց միջանցք տալ․ ո՞ր թղթով, ո՞ր պայմանավորվածությամբ, ինչի՞ համար», - հարցադրում է արել ՀՀ երրորդ նախագահը։
Քաղաքացու դիտարկմանը, թե հնարավոր է՝ պայմանավորվածություն կա Ռուսաստանի, Թուրքիայի հետ, Սարգսյանն արձագանքել է․
«Ես այդպիսի պայմանավորվածության մասին տեղյակ չեմ, և եթե մենք սրանց ճանապարհենք, ես ձեզ վստահեցնում եմ՝ որևէ իշխանություն չի մտածի ինչ-որ միջանցքի մասին։ Միջանցքի մասին խոսք լինել չի կարող։ Միջանցքի վտանգն ի՞նչ է, հարց է առաջանում՝ ի՞նչ միջանցք, ո՞ւմ վերահսկողության տակ է լինելու։ Մենք ո՞նց կարող ենք մեր տարածքից ինչ-որ մի հատված առանձնացնել, ասել՝ այս հատվածը տալիս ենք այս մեկի վերահսկողության տակ։ Բացառված է»։