03/06/2021 16:43
Բայդենը շփոթել է տարեսկզբից անցած ամիսների թիվը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին շփոթվել է. կորոնավիրուսի դեմ պայքարի և պատվաստումների վերաբերյալ իր խոսքում նա հայտարարել է, որ այս հունվարից, այսինքն՝ «15 ամսվա ընթացքում» կորոնավիրուսային վարակակիրների թիվը զգալիորեն նվազել է:
«Հունվարի 20-ից, այսինքն՝ մոտ 15 ամիս անց, ամենօրյա վարակների միջին քանակը 184 հազարից իջել է 19 հազարի», - ասել է Բայդենը:
Սպիտակ տունը մեջբերել է ելույթի տեքստը փոփոխված դրույթով։ Դրա մեջ «15» թվի վրա գիծ է քաշված, իսկ կողքին՝ քառակուսի փակագծերում «5» է գրված: