03/06/2021 10:59
Եգիպտոսում 10 մարդ է մահացել երկու ընտանիքի վեճի պատճառով
Առնվազն տասը մարդ է մահացել, ևս յոթը վիրավորվել Եգիպտոսի Քենա նահանգում երկու ընտանիքի վեճի հետևանքով, հայտնում է Masrawy պորտալը:
Հաղորդվում է, որ Աբու Խիզամ բնակավայրում վիճաբանություն է սկսվել աս-Սաադիյա և աս-Ավամեր ընտանիքների միջև, որի հետևանքով կրակոցներ են հնչել և տեղի ունեցել զինված բախումներ:
Ականատեսներից մեկը պորտալին պատմել է, որ ընտանիքների բախման պատճառ է դարձել ոռոգման պոմպի շուրջ վեճը: