03/06/2021 18:30
5-րդ «Ինդիանա Ջոնսի» նկարահանումները մեկնարկում են հունիսին
Մեծ Բրիտանիայում կմեկնարկեն «Ինդիանա Ջոնս» արկածային ֆիլմի հինգերորդ մասի նկարահանումները, հայտնում է Deadline-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը:
78-ամյա Հարիսոն Ֆորդը կվերադառնա ֆիլմի գլխավոր դերին, իսկ «Ինդիանա Ջոնս»-ում նկարահանվելու են նաև Մադս Միկելսենը, Ֆիբի Ուոլլեր-Բրիջը և այլն:
Ռեժիսորի աթոռը կզբաղեցնի Ջեյմս Մենգոլդը (Լոգան): Նախորդ մասերը նկարահանած Սթիվեն Սփիլբերգը կլինի նախագծի պրոդյուսերներից մեկը: Երգահան Ջոն Ուիլյամսը, որն աշխատել է նախորդ մասերից յուրաքանչյուրի վրա, կգրի նոր ֆիլմի երաժշտությունը:
Սյուժեի մանրամասները դեռ գաղտնիք են: