04/06/2021 16:05
Facebook-ը կչեղարկի արտոնությունները քաղաքական գործիչների համար սոցիալական ցանցերում հաղորդագրություններ հրապարակելիս
Facebook-ը նախատեսում է զրկել արտոնություններից քաղաքական գործիչներին սոցիալական ցանցերում հաղորդագրությունները տեղադրելու ժամանակ: Այս մասին հաղորդում է The Verge-ը:
Պարբերականի համաձայն՝ փոփոխությունը, որը Facebook-ը պատրաստվում է հայտարարել, կապված է սոցիալական ցանցում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մուտքի սահմանափակման հետ:
Մայիսի սկզբին Facebook-ի դիտորդական խորհուրդը սատարել է էր Թրամփի մուտքը Facebook և Instagram օգտահաշիվներ արգելելու որոշմանը՝ Կապիտոլիումի վրա հունվարին հանրապետականի կողմնակիցների հարձակման հետևանքով: