04/06/2021 11:22
Համաշխարհային փոստային միությունը չեղարկել է Ադրբեջանի հայատյացություն քարոզող փոստային նամականիշները
Համաշխարհային փոստային միության միջազգային բյուրոն որոշում է կայացրել իրենց տվյալների շտեմարանում չգրանցել Ադրբեջանի կողմից թողարկված «Ադրբեջան 2020» փոստային նամականիշները, քանի որ նշյալ նամականիշները հակասում են Միության Կոնվենցիայի և Վարքի կանոնների համապատասխան դրույթներին, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արյդունաբերության նախարարությունից։
Միությունը դիմել է Ադրբեջանին՝ վերանայելու այդ նամականիշների թողարկումը։
ՀՀ Բարձր Տեխնոլոգիական արդյունաբերության և Արտաքին գործերի նախարարությունները պաշտոնական նամակով դիմել էին Համաշխարհային փոստային Միություն՝ 2020 թ․ Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության կողմից թողարկված փոստային նամականիշներում հայերի նկատմամբ ակնհայտ ատելություն և այլատյացություն քարոզելու հանգամանքի վերաբերյալ:
Ի պատասխան՝ Համաշխարհային փոստային միության տնօրինությունը հայկական կողմին տեղեկացրել է վերը կայացված որոշման մասին։