04/06/2021 15:37
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք
Հունիսի 3-ին կատարվել է 35 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8002 քաղաքացու հետազոտություն, որից 871-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2755 դեպք: Կատարվել է 25 454 թեստավորում: