04/06/2021 18:11
Բելառուսական ավիաընկերություններին արգելվել է թռչել Եվրամիության վրայով
ԵՄ դեսպանները համաձայնել են արգելել բելառուսական օդանավերին օգտագործել ԵՄ օդային տարածքը և վայրէջք կատարել ԵՄ օդանավակայաններում, հաղորդում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով երեք դիվանագետի:
Քննարկումներն ավիաընկերությունների սահմանափակումների վերաբերյալ սկսվել են Ryanair-ի միջադեպի կապակցությամբ:
Որոշումն ուժի մեջ է մտնում Կենտրոնական Եվրոպայի ժամանակով կեսգիշերից (Երևանի ժամանակով շաբաթ ժամը 02.00-ին), հաղորդում է Reuters-ը: Դիվանագետների կարծիքով՝ ԵՄ երկրների կողմից դեսպանների կայացված որոշման վերաբերյալ առարկություններ չեն սպասվում: