04/06/2021 18:45
Դանիայի օդուժն աշխարհում առաջինը ձեռք կբերի էլեկտրաօդանավեր
Դանիական օդուժը կստանա երկու էլեկտրական օդանավ՝ օդաչուների պատրաստման համար: Այս մասին հայտնում է AP-ն:
Նշվում է, որ դա տեղի կունենա ածխաթթու գազի արտանետումների կրճատման արշավի շրջանակներում: Այսպիսով, Դանիայի ռազմաօդային ուժերն աշխարհում առաջինն են ընդունելու նման օդանավեր:
Համաձայն Դանիայի Պաշտպանության նախարարության՝ էլեկտրական շարժիչի վրա ինքնաթիռի ներուժի գնահատումը կիրականացվի փորձարկման երկու տարվա ընթացքում: Սլովենական Pipistrel ընկերությանը Velis Electro օդանավերի մատակարարում կիրականացնի Green Aerolease ֆրանսիական ընկերությունը 2021-ի աշնանը:
Այս ինքնաթիռները լրացնելու են առկա Saab T-17 Supporter մարզական ինքնաթիռները: