04/06/2021 16:57
Առաջիկա օրերին պետական դավաճանության դեպքի բացահայտման վերաբերյալ հաղորդագրություն կլինի. Նիկոլ Փաշինյան
Առաջիկա օրերին մի հաղորդագրություն կլինի պետական դավաճանության դեպքի բացահայտման վերաբերյալ, Արարատում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Խոսքը պրոֆեսինալ զինվորականի մասին չէ, այլ կամավորական ջոկատներից մեկի հրամանատարի մասին, ով, պարզվում է, որ պատերազմի ընթացքում լինելով մարտի դաշտում, եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ և Հադրութի շրջանի մեր ուժերի տեղակայման և այլ կարգի լրտեսական տեղեկություններ է հաղորդել հակառակորդին», -ասաց Փաշինյանը։
Նա ասաց, որ ԱԱԾ-ն արդեն ձերբակալել է այդ մարդուն.
«Գիտեմ այդ մարդու անուն-ազգանունը, գիտեմ այն ջոկատի անունը, որի ներկայացուցիչ է եղել ինքը։ Սա կոնկրետ պետական դավաճանության դեպք է, և, իհարկե, պետք է մեղքn ապացուցվի»։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24