05/06/2021 13:17
Չինաստանում երեխաներին պատվաստելու են Sinovac պատվաստանյութով
Չինաստանի բժշկական իշխանությունները թույլատրել են Sinovac պատվաստանյութն օգտագործել երեխաների և դեռահասների պատվաստումների համար: Այս մասին հայտնում է Reuters-ը հղում անելով ընկերության խորհրդի նախագահ Ին Վեյդունին:
Չինաստանը հաստատել է Sinovac Biotech պատվաստանյութի արտակարգ օգտագործումը երեքից 17 տարեկան անձանց համար, ասել է Վեյդունը: Այնուամենայնիվ, դեռ հայտնի չէ, երբ փոքրիկ չինացիներին պատվաստումներ կառաջարկեն, քանի որ այժմ այնտեղ պատվաստվում են 18 և բարձր տարիքի մարդիկ:
Վեյդունը նշել է, որ անչափահասները պատվաստումների ավելի ցածր առաջնահերթություն ունեն՝ համեմատած տարեց մարդկանց հետ: