05/06/2021 11:26
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 93 դեպք, մահացել է 5 մարդ
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 223 143 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 93-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 214 268 (+209) մարդ, այս պահին բուժվում է 3331 (-120) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5545 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4454 (+2), իսկ այլ պատճառներով՝ 1088 (+3):
Վերջին մեկ օրում մահացել է 5 մարդ: