05/06/2021 08:50
Արթուր Վանեցյանը Արցախում հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին
«Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը Արցախում հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին:
«Կասկած չունեմ, որ այս մեծ աղետից վերհառնելու ենք: Մեր եկեղեցու, մեր հոգևոր տան հետ ուս ուսի տված: Այս մղձավանջը շուտով ավարտվելու է: Միասին ենք անցնելու մեր հայրենիքը շենացնելու բարդագույն, բայց շատ պատվաբեր առաքելության ճանապարհով:
Աստված պահապան մեր բոլոր բարի մտքերին ու լավ գործերին», - ֆեյսբուքի իր էջում գրել է Վանեցյանը։