05/06/2021 10:10
«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի իջևանյան հանդիպումն անցել է հարթ և խաղաղ
«Հրապարակ» թերթը գրում է.
«2 օր առաջ Նիկոլ Փաշինյանի հարազատ Իջևանի մշակույթի տան դահլիճում Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր ակտիվի հետ։ Չնայած մտահոգություններին, թե սադրիչները կխափանեն հանդիպումը, ամեն ինչ անցել է խաղաղ մթնոլորտում։ Դահլիճը մոտ 350 հոգանոց է, սակայն ոտքի վրա կանգնած մարդիկ են եղել։
Քաղաքային իշխանությունը դահլիճը տրամադրել է ավագանու որոշմամբ՝ ժամը 20 հազար դրամով, վարձակալել են 4 ժամով։
Հետաքրքրվեցինք, թե ինչպես է պատահել, որ Փաշինյանի համերկրացիները չեն հարամել նրա ոխերիմ հակառակորդի հանդիպումը։
Մեր աղբյուրը բացատրեց. «Դուխ չունեին, նախապես զգուշացրել էինք, որ մի թեթև քայլ, ու Նիկոլին Երևանում խայտառակելու ենք»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: