05/06/2021 11:52
Մեր զինվորներին սպանում ու առևանգում են, իսկ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնակատարը կապիկություններ է անում նախընտրական հանդիպումների ժամանակ. Միքայել Մինասյան (Տեսանյութ)
Ավելի քան 20 օր Հայաստանի ինքնիշխան տարածքը բռնազավթված է թշնամական զորքերի կողմից, այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Նա նշել է, որ թշնամին մեր ինքնիշխան տարածքում ամրապնդում է դիրքերը, իսկ մեր զինվորականներին ծաղրում են։
«Մեր զինվորներին սպանում ու առևանգում են։ Այս ամենը, ընդգծում եմ, տեղի է ունենում Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնակատարը, միևնույն ժամանակ, կապիկություններ է անում նախընտրական հանդիպումների ժամանակ։ Սրանք հստակ նախանշված առաջնահերթություններ են՝ սպառնալիքներն ու կապիկություններն օկուպացիայից ավելի կարևոր են։ Ընդդիմության նկատմամբ բացահայտ ագրեսիան ավելի կարևոր է, քան առևանգված զինծառայողները։ Արդյունաբերական մասշտաբների հասնող ամբոխի ստրկամտությունն ավելի կարևոր է, քան սահմանամերձ շրջաններում մարդու իրավունքների խախտումները», - նշել է Մինասյանը։
Նա տեսանյութ է հրապարակել ու ընդգծել՝ «տեսեք և մի մոռացեք մեր նորագույն պատմությունը: Ամոթի ու խայտառակության պատմությունը»։