Սյունիք, գերիներ, ՊՆ. «Հենակետ» կենտրոնն ամփոփել է շաբաթվա լրահոսը

05/06/2021 11:34

Սյունիք, գերիներ, ՊՆ. «Հենակետ» կենտրոնն ամփոփել է շաբաթվա լրահոսը


«Հենակետ» կենտրոնը համառոտ տեղեկություններ է ներկայացրել ընթացիկ անվտանգության ոլորտին վերաբերող շաբաթվա լրահոսից:

Սյունիքի մասին

Ինչպես նախորդ մի քանի շաբաթվա ժամանակահատվածում, այնպես էլ ընթացքիկ օրերին ԶԼՄ-ներում և ողջ մեդիատիրույթում գլխավոր քննարկման թեման Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանների շուրջ ծավալվող զարգացումներն են։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, տեղակայվել է Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, մասնավորապես Սև լճի մերձակայքում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի մի շարք հատվածներում, կիլոմետրերով խորացել և չեն հեռանում։ Նաև պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում։

Ընթացիկ շաբաթվա սկզբնամասում մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ ռուսական կողմի ներկայացուցիչները դրոշներով գտնվում են Կութում: Տեղեկությունը հաստատել է նաև Կութ համայնքի վարչական ղեկավարը։ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ մայիսի 29-ին ռուսական խաղաղապահ զորքերն այցելել են նշված գոտի՝ որոշակի աշխատանքներ իրականացնելու համար։ Ըստ ՊՆ-ի՝ խաղաղապահները Կութ գյուղում էին՝ սահմանային իրադրության հանգուցալուծման նպատակով։

Մայիսի 31-ին մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե ադրբեջանցի դիրքապահները ավտոմատներով սպառնացել են հայ հովիվներին, ովքեր կենդանիներին արածացնելու էին տարել հայկական տարածքում։ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ վարչական շրջանի բնակիչ Նվեր Հակոբջանյանը հաստատել է այդ տեղեկությունը։
Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն էլ հայտնել է, որ յուրաքանչյուր նման դեպքից հետո հայկական կողմը դիմում է ռուսական կողմին, հետո սկսվում են բանակցությունները, և քանի որ ադրբեջանական կողմի համար էլ է խնդիր անասունների՝ իրենց տարածք անցնելը, զգուշացնում են հայկական կողմին։

Հունիսի 1-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ վերջին սահմանային միջադեպերի ֆոնին սահմանի դելիմիտացիան պետք է բացառապես իրականացվի բանակցությունների միջոցով, առանց ուժի կիրառության։ Մակրոնը պնդել է, որ ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից ու կոչ արել կողմերին վերադառնալ մայիսի 11֊ի դրությամբ եղած դիրքեր, ինչպես նաև ազատ արձակել բոլոր գերիներին ու ապահովել հումանիտար օգնության հասանելիություն։

ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շուտով կարող են համաձայնության գալ Ադրբեջանի և Հայաստանի սահման այցելելու հնարավորության շուրջ:
Հունիսի 2-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Փաշինյանը ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Եվրախորհրդի նախագահը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել վերսկսել բանակցությունները

Հունիսի 2-ին ԱՄՆ Պետդեպը արձագանքել է Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկին, կողմերին հորդորելով հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած բանակցություններին: Պետդեպը երկու կողմերին կոչ է արել սահմանային միջադեպերրը լուծել շտապ և խաղաղ ճանապարհով, իսկ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այդ ջանքերին։

Նույն օրը Մոսկվայում եռակողմ քննարկում է տեղի ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև սահմանային լարվածության վերաբերյալ։ Նշվում է, որ կողմերը համաձայնել են շարունակել հետագա աշխատանքային շփումները:
Հունիսի 2-ի առավոտյան Գեղարքունիքում կրկին միջադեպ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ։ Դրա հետևանքով երկու հայ զինծառայող թեթև մարմնական վնասվածք են ստացել։

ՊՆ-ից հայտնել են` միջադեպի ընթացքում հրազեն չի կիրառվել. այն արագ հարթվել է հրամանատարության ջանքերով:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին, նշել է, որ բանակցություններ են ընթանում, որ նրանք հետ քաշվեն: Այդ ընթացքում կորոշվի, թե ինչ կլինի սահմանային իրավիճակը
Ինչ վերաբերում է գերիների վերադարձին և հարցին, թե ԱԱԾ-ի մասով ի՞նչ աշխատանքներ են տարվում ԱԱԾ տնօրենի տեղակալն ասել է, թե աշխատանքներ է կատարվում, որ հետ վերադարձվեն:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հաղորդագրություն է տարածել, որում մանրամասներ են ներկայացվում Սյունիքի ՀՀ սահմանային գյուղերից ՀՀ ՄԻՊ ին ուղղվող ահազանգերի ու դրանց ստուգման արդյունքների վերաբերյալ:
Հայտարարությունը վերաբերում է Սյունիքի մարզի Խնածախ, Խոզնավար, Արավուս, Վերիշեն, Ակներ գյուղերից ՄԻՊ-ին ուղղվող ահազանգերին այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայության պատճառով սահմանային բնակիչների կոպտորեն ոտնահարված կամ լրջորեն վտանգված են իրենց իրավունքները:

Մել այլ հաղորդագրության մեջ ՄԻՊ-ը ներկայացնում է, թե ինչպես են ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ կանգնեցնում գյուղացիներին և փորձում են իրականացնել մեքենաների խուզարկություններ։
Միաժամանակ, Կութ համայնքի ղեկավարը հունիսի 5-ին տեղեկացրել է, որ շարունակում են հեռադիտակով հետևել իրենց սարերում տեղակայված ադրբեջանական կողմի շարժին, որոնք առաջին օրերին գյուղի բարձունքներում էին տեղակայվել, վրաններ դրել, հիմա էլ փորում են հայկական հողերը ու խրամատավորվում։

Ադրբեջանական դիրքերը մոտ են Վերին Շորժայի սարատեղիներին։ Մայիսի 12-ից ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցիները ինժեներական աշխատանքներ են սկսել, տեխնիկա են աշխատեցնում, իրենց համար դիրքերը կապող ճանապարհ կառուցում։
Ադրբեջանցիները դիրքավորված՝ ամուր հենակետեր են դնում նաև Գեղամասար համայնքում, պաշտպանվելու համար ինժեներական աշխատանքներ անում։

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ այցելության շրջանակներում հունիսի 3-ին այցելել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Մեղրիի սահմանապահ ջոկատ, ծանոթացել ծառայության պայմաններին, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել Հայաստանում տարբեր տարիներին զոհված հերոս սահմանապահների հիշատակին:

Ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված հարցերի մասին


Մայիսի 31-ին անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ծնողները փակել են Հերացի փողոցը։ Զինծառայողներից մեկի հարազատը հայտնել է, որ զոհված տղաների աճյունների թվերում անճշտություններ կան, 200 մարմին անհայտ տեղում է եղել ու հիմա մարմիններ են ի հայտ գալիս ՝ «տարբեր պահած տեղերից»։

Հարազատները պարտադրել են շտապ պատասխաններ տալ, իսկ մարզերում բնակվող հարազատներին կոչ են արել դիահերձարաններից պահանջել կոնկրետ տվյալներ։
Թեմայի շրջանակներում սոցցանցերում լայնորեն սկսվել են տարածվել Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին ոչ պատշաճ ձևով պահվող զոհված զինծառայողների տասնյակ մարմիններ ՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած։
ՀՀ ԱՆ պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ներողություն է խնդրել պատերազմում զոհվածների հարազատներից: Նա նշել է, թե իր բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չի այցելել և համոզվել դիակների պատշաճ պահպանման պայմանների հարցում:

ՀՀ վարչապետի խոսնակն էլ հայտնել է, որ Փաշինյանը նախկինում հաշվի առնելով զոհված զինծառայողների հարազատների մտահոգությունները դիերի պահման պայմանների վերաբերյալ՝ հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչություններին ապահովել պատշաճ պայմաններ։ Իսկ հիշյալ դեպքի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն, պարզելու՝ որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողությունների հետևանքով է առաջացել նման խնդիր։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ զինծառայողների դիերն ու մասունքները պարկերով նկուղներում թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ։ Իսկ միջադեպի հետ անմիջական առնչություն ունեցող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից։

Հունիսի 1-ին, Փարիզում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի ԱԺ նախագահ Ռիշար Ֆերանը հայտնել է, որ Ֆրանսիայի ԱԺ-ում այժմ մշակվում է հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ նոր բանաձև։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, կոչ անելով ազատ արձակել բոլոր գերիներին և ակնկալել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանին խաղաղ դելիմիտիացիա տեղի կունենա։
Շաբաթվա ընթացքում հայկական լրատվական կայքերից մեկը փորձել է ՊՆ-ից ճշտել, թե ինչ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում 6 գերիների վերադարձի հարցով։ Ի պատասխան՝ ՊՆ-ից հայտնել են, թե վեց զինծառայողի վերադարձի հարցով դեռևս տեղեկություններ չկան՝ միաժամանակ նշելով, որ գերեվարված անձանց հարցով զբաղվում է ՀՀ փոխվարչապետի գրասենյակը, ԱԳ նախարարությունը, ՀՀ ՊՆ-ն լիազորված չէ լիարժեք մեկնաբանելու գերեվարվածների մասին տեղեկությունները, քանի որ դա գերատեսչական խնդիր չէ, այլ պետական մակարդակի հարց։

Սակայն փոխվարչապետի մամուլի քարտուղարը հայտնել է, որ տեղեկատվությունը պետք է փորձեն ստանալ ՀՀ ՊՆ-ից, քանի որ դա իրենց լիազորությունների շրջանակներում է։
Հունիսի 2-ին անհետ կորած, գերեվարված զինվորների հարազատները հավաքվել են ՌԴ դեսպանատան մոտ՝ ակնկալելով ՌԴ-ի օգնությունն իրենց զավակներին վերադարձնելու հարցում, քանի որ ՀՀ իշխանություններից որևէ ակնկալիք չունեն այևս։
Ծնողները նշել են, որ ունեն ապացույցներ իրենց երեխաների գերեվարման վերաբերյալ, բայց իշխանությունները ոչինչ չեն անում նրանց վերադարձնելու ուղղությամբ, չեն հրապարակում հաստատված ցուցակները։ Փոխարենը՝ փորձում են լռեցնել իրենց դժգոհությունների մասին բարձրաձայնող ծնողներին, ԴՆԹ-ներ բաժանում։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել այդ երկրում պահվող հայ ռազմագերիների մասին։ Ըստ ադրբեջանական լրատվականների՝ տարածված հաղորդագրությունում նշվում է, որ ավարտվել է 14 հայ ռազմագերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերի նախաքննությունը, որոնք, իբր, ահաբեկչական և այլ հանցավոր գործողություններ են իրականացրել Ադրբեջանի տարածքում։ Գործն ուղարկվել է դատարան։
Խոսքը 44-օրյա պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդից գերեվարված շիրակցի պահեստազորայինների մասին է։

Իրավաբան Արտակ Զեյնալյանը տեսանյութեր է հրապարկել, որոնցում նկարահանված զինվորների և տեղանքի հատկանիշները թույլ են տալիս նրանց կամ տեղանքին ծանոթ անձանց պարզորոշ ճանաչել վերջիններիս: Զեյնալյանը նշել է, թե հնարավոր է այդ տղաները գերի են, իսկ եթե ճանաչողներ լինեն, կապ հաստատեն իր կամ Սիրանույշ Սահակյանի հետ։
Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է:

Այլ թեմաներ

Մայիսի 31-ին ՀՀ ԱԳ արդեն նախկին նախարար Արա Այվազյանն ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել հրաժեշտի խոսքի ժամանակ, ակնարկելով, թե այս պահին կարող են արվել քայլեր, որոնք դեմ են մեր ազգային ու պետական շահին:
Փաշինյանի խոսնակն արձագանքելով Արա Այվազյանի այդ հայտարարությանը, պարզաբանումներ է պահանջել, թե ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս էր պատրաստվում ինչ-որ քայլ անել կամ որոշում կայացնել, որ հակասում է մեր երկրի պետական ու ազգային շահին:
Նույն օրը ուշագրավ մեկնաբանություններով է հանդես եկել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, ով արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը, թե որոշ գեներալներ բուկլետ բաժանող են դարձել։
Գեներալ-լեյտենանտը հետաքրքիր բացահայտումներ է արել, հայտնելով, որ 2019 թվականին անցկացված զորավարժությունից հետո վարչապետին 62՝ իրեն վերաբերող թերություն է ներկայացվել, որից հետո դրանցից որևէ մեկի ուղղությամբ անհրաժեշտ միջոցառում չի իրականացվել, պատերազմի ընթացքում ոչ մի թիկունքային ապահովման աշխատանքներ վարչապետը չի իրականացրել, հոկտեմբերի 19-ի, 20-ի առաջարկի հետ կապված Փաշինյանը ստում է, խոսել է Իսկանդերի արձակման ու ռուսների հետ համաձայնեցնելու խնդիրների վերաբերյալ, և այլն։

Փորձագիտական, հասարակական-քաղաքական շրջանակները իրենց մտահոգություններն են հայտնել և Այվազյանի, և Խաչատրյանի հայտարարությունների կապակցությամբ, նշելով, որ վերը նշված մեկնաբանությունները հաղորդումներ են հանցագործության մասին ու այդ նյութերը իրավական գործընթացներ սկսելու հիմք են դառնալու։
Հունիսի 4-ին Արտաշատում տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ուշագրավ հայտարարություն է արել, նշելով, թե նոյեմբերին Մեղրիի միջանցքի և Ղազախի գյուղերի թեման էլ է եղել քննարկման առարկա: Ըստ Փաշինյանի՝ ԳՇ պետը (այդ ժամանակ՝ Օնիկ Գասպարյան) ասում էր՝ ստորագրի այդ թուղթը, բայց ինքը ասել է, թե ձեռքերը կկտրի՝ չի ստորագրի և այդ պահին մարդիկ են եղել ներկա։

Արդեն այսօր, պատասխանելով Փաշինյանի այդ հայտարարությանը, Օնիկ Գասպարյանը նշել է, թե քննարկման ընթացքում ինքը վարչապետին առաջարկել է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը Գասպարյանը քննարկել է նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ ու վերջինիս ջանքերի շնորհիվ այդ կետը հանվել է։

ՊՆ անցուդարձի մասին

ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ 2021 թվականին Հայաստանի տարածքում կանցկացվի ՀԱՊԿ «Ամպրոպ-2021» հատուկ զորավարժություն, որում ներգրավված կլինեն ավիացիա և զրահատեխնիկա։ Նա նշել է, որ հունիսի 1-ից 3-ը Հայաստանում անցկացվել են շտաբային բանակցություններ այս զորավարժությունը նախապատրաստելու համար: Նախատեսվում է ձևավորել ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժեր:
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված տեղեկությունն այն մասին, ըստ որի՝ հունիսի 1-ի երեկոյան 40 հայ զինծառայող հատել է Ադրբեջանի սահմանը, ինչից հետո Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները «ստիպել են նրանց վերադառնալ ելման դիրքեր։

Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերի ստորաբաժանումներում անցկացվել են հրամանատարական հավաք-խորհրդակցություններ, շտաբային մարզումներ, կրակային պատրաստության պարապմունքներ և այլն։

Անվտանգության ոլորտի վերաբերյալ լրատվական հոսքերը կրկին ակտիվ քննարկման առանցքում են եղել, ԶԼՄ-ների առանցքային թեման՝ Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանների շուրջ տեղի ունեցող զարգացումներն են, ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների վերաբերյալ լուսաբանումները։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:04 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին Այսօր, 11:00 Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը Այսօր, 10:54 Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն Այսօր, 10:40 Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը Այսօր, 10:36 Լիբանանում հայ է սպանվել Այսօր, 10:31 Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Փրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ Այսօր, 10:21 Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող Այսօր, 10:16 Սնանկության գործով 11 նոր կառավարիչ համալրել է ոլորտը Այսօր, 10:14 Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին Այսօր, 10:11 Հրդեհ է բռնկվել Պարույր Սևակ թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի խանութում Այսօր, 09:48 ՀՀ-ԱՄՆ-ն փաստաթղթում խուսափել են ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ․Աբրահամյան Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:36 Վայոց ձորի մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում Այսօր, 09:33 «Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում Այսօր, 09:32 «Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ Այսօր, 09:29 «Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը Այսօր, 09:22 «Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը Այսօր, 09:20 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի Այսօր, 09:14 «Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով» 15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել 15/01/2025 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար 15/01/2025 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ 15/01/2025 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» 15/01/2025 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան 15/01/2025 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան 15/01/2025 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին 15/01/2025 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան 15/01/2025 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան 15/01/2025 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ 15/01/2025 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ 15/01/2025 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը 15/01/2025 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա 15/01/2025 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան 15/01/2025 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան 15/01/2025 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան 15/01/2025 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան 15/01/2025 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան 15/01/2025 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան 15/01/2025 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց 15/01/2025 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ 15/01/2025 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար 15/01/2025 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան 15/01/2025 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք 15/01/2025 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր 15/01/2025 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին 15/01/2025 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր 15/01/2025 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով 15/01/2025 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին 15/01/2025 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների 15/01/2025 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան 15/01/2025 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել 15/01/2025 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան 15/01/2025 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ 15/01/2025 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք 15/01/2025 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան 15/01/2025 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան 15/01/2025 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության 15/01/2025 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները 15/01/2025 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան 15/01/2025 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության 15/01/2025 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան 15/01/2025 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ 15/01/2025 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր 15/01/2025 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան 15/01/2025 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը 15/01/2025 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ 15/01/2025 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան 15/01/2025 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան 15/01/2025 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ 15/01/2025 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել 15/01/2025 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը 15/01/2025 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն 15/01/2025 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց 15/01/2025 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով 15/01/2025 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան 15/01/2025 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան 15/01/2025 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը 15/01/2025 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան 15/01/2025 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան 15/01/2025 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ 15/01/2025 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան 15/01/2025 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ 15/01/2025 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան 15/01/2025 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան 15/01/2025 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր

Տվյալ բաժնի վերջին նյութերը