07/06/2021 10:36
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը
Հայաստանում այսօրվանից պաշտոնապես մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
Այն կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն:
Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք:
Դրանք են՝
1. «Արդար Հայաստան» կուսակցություն
2. «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն
3. «Քաղացիական պայմանագիր» կուսակցություն
4.«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
5. «Ազատություն» կուսակցություն
6. «Պատիվ ունեմ» դաշինք
7. «Միասնական Հայրենիք» կուսակցություն
8. «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն
9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն
11. «Հանրապետություն» կուսակցություն
12. «Հայոց Հայրենիք» կուսակցություն
13. «Ազատ Հայրենիք» դաշինք
14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
15. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
16. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
17. «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն
18. «Շիրինյան - Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք
19. «Ազգային օրակարգ» կուսակցություն
20. «Վերելք» կուսակցություն
21. «Ազատական» կուսակցություն
22. «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցություն
23. «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն
24 . «Հայաստան» դաշինք
25. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն
26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին այսօր արդեն կոչ է արել խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները:
Հանձնաժողովից ավելի վաղ նաև տեղեկացրել էին, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախընտրական քարոզչության անցկացման ժամանակահատվածում նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչված հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով պաստառները ենթակա են վերացման: