07/06/2021 13:07
Մեզանից ոչ ոք իր այսօրվա աթոռից դժգոհ չէ, շատ էլ գոհ ենք, բայց եթե ես չմտնեի այս պայքարի մեջ, ինձ կհամարեի դասալիք. Ռոբերտ Քոչարյան
Մեզանից ոչ ոք իր այսօրվա աթոռից դժգոհ չէ, շատ էլ գոհ ենք, Մեղրիում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Անկեղծ ասեմ՝ եթե ես չմտնեի այս պայքարի մեջ, ես ինձ կհամարեի դասալիք», - ասաց նա։
Երկրորդ նախագահը նշեց՝ չի ուզում այսօրվա իշխանությունից խոսել, «պրծած մարդիկ են»։
«Արժանի չեն», - ասաց նա։
Քոչարյանի խոսքով՝ այս իշխանությունը չի հասկացել՝ ուր է հայտնվել։
«Նրանց թվում էր՝ երկիրը ղեկավարելը մի «սամակատ» քշել է», - նշեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։