07/06/2021 18:51
Այս անգամ ընտրությունը պետություն ունենալու և չունենալու միջև է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
Այս ընտրությունները մեր նպատակը կամ երազանքը չէին, մեզ բոլորիս պարտադրեցին արտահերթ ընտրություններ՝ հայրենիքի համար այս ծանր օրերին, և մենք ընդունեցինք մարտահրավերը, «Պատիվ ունեմ» դաշինքի ծրագիրի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Սեփական աթոռը հայրենիքից առավել սիրող կապիտուլյանտն ընտրեց հոգեբանական ծանր վճակում գտնվող ժողովրդին նոր ցնցումների տանելու արտահերթ ընտրությունների ճանապարհը, որին մենք դեմ էինք: ՀՀԿ-ի և «Հայրենիք» կուսակցության ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքն իր օրինակով ժողովրդին ցույց է տալիս հանուն ազգային նպատակների փոխզիջումենրի գնալու և միասին աշխատելու անհրաժեշտությունը», - նշեց Սարգսյանը:
Նա ընդգծեց՝ իրենք վճռական են տրամադրված: ՀՀ երրորդ նախագահը նաև արձանագրեց, որ առաջիկա ընտրությունները սովորական չեն, այս անգամ ընտրությունը պետություն ունենալու և չունենալու միջև է, հայրենիքը կորցնելու և չկորցնելու միջև է, անկախ պետություն չունեցող ժողովուրդներին միանալու կամ դրանից խուսափելու ևս մեկ, կամ նույնիսկ վերջին շանս ստանալու համար է:
«Ես չեմ ուզում, որ իմ թոռնիկները կամ ձեր զավակները իրենց տանը՝ Արարատի նկարի կողիքն, պատից կախեն Տաթևի վանքի կամ Սևանա լճի պատկերները, որպես կորսյալ հայրենիքի ևս մի հատվածի մասին պատմող հուշ», - ասաց Սերժ Սարգսյանը: