07/06/2021 10:24
Անվտանգությունը հետ է մղվել և քարոզվում է կեղծ խաղաղասիրություն. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
Այն մարդիկ, որոնք մտածում էին՝ Ղարաբաղի հարցը լուծվեց, սահմանը պրծավ, չեն հասկանում, որ մենք ունենք այսօր շուրջ 500 կմ չկահավորված սահման, այս մասին հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։
«Պատերազմի ավարտից հետո անցել է շուրջ 6 ամիս և որևէ դիրք չի կահավորվել, որևէ նոր բնագիծ չկա, որևէ պաշտպանական համակարգ չկա, անվտանգությունը հետ է մղվել և քարոզվում է կեղծ խաղաղասիրություն», - նշել է նա։