07/06/2021 18:56
Ու՞մ մտքով կանցներ, որ հայրենի հողի համար կյանքը տված մեր հերոսներն այդ նույն հողում խաղաղ ու հավերժ ննջելու հնարավորություն անգամ չեն ունենալու. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
Իմ ու իմ թիմակիցների համար այժմ հեշտ է ասել՝ մենք զգուշացրել էինք, կանխատեսել էինք, բայց դրանք այսօր արդեն անօգուտ խոսքեր են, հետ չեն բերելու ո՛չ մեր 5000 նահատակված տղաներին, ո՛չ Արցախի կորսված 75 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինքի ծրագիրի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ո՞ւմ մտքով կանցներ, որ հայրենի հողի համար ամենաթանկը՝ իրենց կյանքը տված մեր հերոսներն, այդ նույն հողում խաղաղ ու հավերժ ննջելու հնարավորություն անգամ չեն ունենալու:
Հայաստանն այս դավաճանների պատճառով կորցրել է իր դաշնակիցների և գործընկերների հարգանքն ու վստահությունը: Այս պոպուլիստ ու անբարո իշխանությունը լավագույնս ջանացել է միայն մի հարցում, որ մենք ազգովի բզկտվենք, թուլանանք, պարտվենք պատերազմում ու դատապարտվենք դանդաղ մահվան: Հիմա այդ վիճակում ենք», - նշեց Սերժ Սագսյանը:
Նրա խոսքով՝ առաջիկա ընտությունները մահը հաղթելու և վեր հառնելու հնարավորություն են։