07/06/2021 10:20
ԿԸՀ-ն ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին կոչ է անում խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները
Կենտոնական ընտրական հանձնաժողովը կեչ է արել ընտրական գործընթացի մասնակիցներին՝ նախընտրական քարոզարշավի մեկնարկի վերաբերյալ։
«Ընտրական գործընթացի հարգելի մասնակիցներ,
2021 թվականի հունիսի 7-ից մեկնարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը:
Բոլորին մաղթելով արդյունավետ քարոզարշավ՝ կոչ ենք անում բոլոր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ընտրողներին և ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները: Հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում, սոցիալական ցանցերում, քաղաքական և քարոզչական միջոցառումներին բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը», - նշված է ԿԸՀ կոչում։