08/06/2021 20:09
Սերժ Սարգսյանը Փաշինյանին 24 ժամ է տվել. «Փաստ չներկայացրեց՝ մորթելու եմ» (Տեսանյութ)
ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, թե զինվորներից գողացված գումարը պարտվել է «մոնտե կարլոներում»։
«Երկար տարիներ իրենք այդ կեղծ լուրը տարածում էին։ Եվ ես այն ժամանակ անհրաժեշտ չէի գտնում նրանց պատասխանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես նախագահ էի, մեր անվտանգության ծառայությունները ինձ էին ենթարկվում և պետք է ասեին՝ այդ ամբողջ ինֆորմացիան պահում են և այլն», - ասել է Սարգսյանը։
«Ինքը (Փաշինյանը՝ խմբ.) ղալաթ ա անում, որ տենց բան ա ասում։ Տեսել եք՝ ինչպես է ասում, «եթե»-ներով է ասում։ Ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս. կամ պետք է մի փաստ ներկայացնի, կամ ես էնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու ա իր վրա։ Թող մի փաստ ներկայացնի։ Չներկայացրեց՝ մորթելու եմ», - հայտարարել է Սերժ Սարգսյանը։