08/06/2021 23:09
Բաքուն Երևանին է հանձնել հայ զինծառայողին, որը մոլորվել և հայտնվել էր ադրբեջանական կողմում
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Հայաստանի զինված ուժերի զինծառայող Արթուր Քարտանյանին հայկական կողմին փոխանցելու մասին:
«Լրացուցիչ քննության ընթացքում պարզվել է, որ հունիսի 8-ին Լաչինի շրջանի տարածքում ադրբեջանա-հայկական սահմանին բերման ենթարկված Հայաստանի զինված ուժերի զինծառայող Արթուր Քարտանյանը դիվերսիա իրականացնելու նպատակով չի հայտնվել Ադրբեջանի տարածքում: Պարզվել է, որ նա մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի տարածքում», - «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ին հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից:
Քարտանյանին վերադարձրել են հայկական կողմին: