08/06/2021 11:45
Զարիֆը համոզված չէ Իրանի վրա առավելագույն ճնշումից հրաժարվելու ԱՄՆ պատրաստակամության հարցում
Այս պահին անհասկանալի է մնում՝ արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է հրաժարվել Թեհրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունից, այս մասինTwitter-ում գրել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Անհասկանալի է մնում՝ արդյոք պատրաստ են [ԱՄՆ նախագահ Ջո] Բայդենը և պետքարտուղար Էնթոնի Բլինկենը թաղել [ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ] Թրամփի առավելագույն ճնշման ձախողված քաղաքականությունը և դադարեցնել տնտեսական ահաբեկչության օգտագործումը որպես հարկադրանքի լծակ», - ասել է նա:
Ըստ Զարիֆի՝ «Իրանը կատարում է միջուկային գործարքի [դրույթները]»: «Ժամանակն է, որ [ԱՄՆ-ն] փոխի իր կուրսը», - հավելել է նա: