08/06/2021 18:29
Հայտնի ու անհայտ Հայաստան. Մի քանի խորհուրդ ներգնա տուրիստին
Տարիներ առաջ՝ բացահայտելով Հայաստանը, մի ճշմարտություն հասկացա՝ ավելի բարդ, բայց միաժամանակ, հեշտ է սիրելը, երբ ճանաչում ես… Ու, այո, խոսքը Հայրենիքի մասին է: Բարդ է, քանի որ այն բազում «դեմքեր» ունի՝ սկսած վատ ճանապարհներից մինչեւ չզարգացած տրանսպորտային ենթակառույցներ մարզերում… Հեշտ է, որովհետեւ յուրաքանչյուր նոր քայլ նոր բացահայտում է: Ու պարզվում է՝ այնքան շատ բան չգիտես քո երկրի մասին, այնքան շատ բան, որոնցով կարող ես հպարտանալ ու հիանալ:
Եվ, առաջին հերթին, խոսքը ամրոցների մասին է: Իսկ այդպիսիք քիչ չեն: Մենք կներկայացնենք դրանցից միայն մի քանիսը, որտեղ այցելությունը կհետաքրքրի ձեզ:
Արագածոտն
Բացի Ամբերդից, այս մարզում դուք կարող եք գրեթե ամբողջությամբ վերականգնված Դաշտադեմի ամրոցը/Թալինից ոչ հեռու/՝ իր միջնաբերդով, ամրոցով, մատուռով, բաց ջրամատակարարման համակարգով…
Նույն մարզում՝ Կոշում է գտնվում Աղջկաբերդը: Հասկանալու համար, որ ամրոցը կարող է իսկապես առնչված լինել կնոջ, բավարար է ուղղակի տեսնել այն՝ փոքր, նրբագեղ, հղկված, կոկիկ քարով շարված բերդ է գյուղի վերջնամասում:
Արարատ
Ուրցաձորում՝ Խոսրովի անտառ տանող ճանապարհին է գտնվում Տափի ամրոցը, որը ժողովուրդը Գեւորգ Մարզպետունու բերդ է կոչում: Ռազմական նշանակության բավականին լավ պահպանված շինություն է՝ աշտարակներով, պաշտպանական պատերով եւ սենյակներով:
Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում՝ անառիկ սարի գագաթին է գտնվում Կաքավաբերդը/ Գեղի բերդ կամ Թաթուլի բերդը: Ըստ Հովհաննես Դրասխանակերտցու, 924 թ.-ին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց: Այն ներկայում լավ պահպանված է, բերդի ներսում կա նաեւ եկեղեցի:
Կոտայք
Այստեղ՝ Բջնի գյուղում է գտնվում Բջնիի ամրոցը: Այն դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները: Այժմ կիսավեր է։ Բերդում բազմաթիվ շենքերի ավերակներ ու հետքեր են մնացել, պահպանված է նաեւ գաղտնի ստորգետնյա ճանապարհի մի փոքր հատված:
Վայոց ձոր
Արտաբույնք գյուղի հարեւանությամբ է գտնվում Հայաստանի՝ տարածքով ամենամեծ ամրոցներից մեկը՝ Սմբատաբերդը, որի պարիսպներից հիանալի տեսարան է բացվում դեպի Վայոց Ձոր:
Եվս մեկ ամրոց՝ Պռոշաբերդը կամ Բոլորաբերդը, Գլաձոր գյուղից 15 կմ հեռավորությամբ է: Այն եղել է Պռոշյան տոհմի իշխանանիստը:
Սյունիք
Կապան-Քաջարան ճանապարհին գտնվող Բաղաբերդը հայտնի է ոչ միայն ճարտարապետությամբ կամ պաշտպանական նշանակությամբ: 1170 թ. Գանձակի սելջուկները գրավելով Բաղաբերդը, այստեղ այրել են Տաթևի վանքին պատկանող ավելի քան 10 հազար ձեռագիր մատյան:
Կապանից 5 կմ հեռավորությամբ գտնվող Հալիձորի բերդը (Հալիձորի Սուրբ Աստվածածնի կուսանաց անապատ) XVIII դ. վերակառուցել է Դավիթ Բեկը՝ դարձնելով ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը։ Հիանալի պահպանված ու հետաքրքիր կառույց է՝ շրջապատված հարուստ բնությամբ:
Հետաքրքրական են նաեւ Մեղրու եւ Խնձորեսկի՝ Մխիթար Սպարապետի բերդերը:
Տավուշ
Բերդավանի ամրոցը գտնվում է նույնանուն գյուղի հարեւանությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանային գոտում: Լավ պահպանված կառույց է՝ միջնաբերդով, աշտարակներով:
Լոռի
Զբոսաշրջային եւս մեկ գրավչություն՝ Լոռի բերդը գտնվում է Ստեփանավանից ոչ հեռու: Անմշակ քարերից կառույցների անսամբլ է, որից հիանալի տեսարան է բացվում դեպի Ձորագետի կիրճ:
Ախթալայի բերդը կամ Պղնձահանք բերդը գտնվում է Ախթալա գյուղում՝ ճամփեզրին: Հետաքրքիր կառույց է, որի տարածքում կա նաեւ եկեղեցի՝ պահպանված որմնանկարներով:
Եվս մեկ պաշտպանական նշանակության բերդ՝ Կայանբերդը գտնվում է Հաղպատի ճանապարհին:
Շիրակ
Այս մարզում ամրոցի՝ աննշան պահպանված հատվածներ կան Գուսանագյուղում: Սակայն այցելության տեսանկյունից առավել հետաքրքիր են Գյումրիում գտնվող Սեւ եւ Կարմիր բերդերը:
Գեղարքունիք
Բերդկունք գյուղի հարեւանությամբ են գտնվում Սպիտակ բերդի ավերակները: Այն կառուցվել է մ.թ.ա. 2-1 հզում եւ իր նշանակության ծառայել մինչեւ 10 դ.: Հատվածաբար պահպանված են պատերն ու աշտարակները:
Արմավիր
Այս մարզում է գտնվել Սարդարապատի ամրոցը, որից այժմ պահպանված է հողե պատի մի հատված:
Անկախ թե ինչպես եք ճանապարհորդում, վճարեք Կոնվերս Բանկի քարտերով, օգտվեք տարբեր ակցիաներից եւ յուրաքանչյուր գնումից կուտակեք Կոնվերս միավորներ՝ դրանք հետագայում փոխանակելով արժեքավոր նվերներով:
Մանրամասները՝
Կոնվերս միավորների մասին՝ https://benefits.conversebank.am/hy/description/
Բանկի քարտային պրոդուկտների մասին՝ https://www.conversebank.am/hy/cards/
Հուշարձանների մասին՝ https://hushardzan.am/
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: