08/06/2021 13:03
Ադրբեջանի զորքը բանակցություններով հանելու ենք ՀՀ-ից, իսկ 540 կմ սահմանը ամրացնելու ենք նոր տեխնոլոգիաներով. Մարուքյան
Մենք բանակցությունների միջոցով Ադրբեջանի զորքը հանելու ենք Հայաստանի տարածքից, քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը:
Նա նաև ավելացրեց, որ ընտրություններում իրենց հաղթանակի դեպքում 540 կմ սահմանը ամրացնելու են նոր տեխնոլոգիաներով.
«Պետք չի 540 կմ երկարությամբ զինվորներ կանգնեցնել»:
Մարուքյանը նկատեց, որ իրենց բանակցության տարբերությունն այն է լինելու, որ բանակցող են ունենալու:
«Մեր բանակցողը չի լքելու խրամատը, չի լքելու պետական ծառայությունը: Իրենց բանակցելու արդյունքները մենք տեսել ենք», - նշեց թեկնածուն: