08/06/2021 17:47
Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 ռազմագերի հետ բերի. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
1994 թվականից հետո մենք չենք ունեցել գերիներ ու ադրբեջանցիները ռիսկ չունեին դա անելու, Արագածոտնում ասել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Էս աննամուսը ելույթ է ունենում, ասում է ՝«մեր գերիները երկու ամիս էլ կհամբերեն, մեզ կներեն», էնքան է լկտիացել. լավ , դա մարդ ա՞, խիղճ ունի», - նշել է Սերժ Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագահը նշել է՝ թող Փաշինյանն իր որդուն տանի տա, տեղը 20-25 ռազմագերի հետ բերի։
«Իրա համար ի՞նչ տարբերություն, միշտ իրա երեխաներին օգտագործել է իր PR-ի համար։ Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 հոգի ստանա», - նշել է Սերժ Սարգսյանը։