08/06/2021 13:37
Կանադայում մեքենան միտումնավոր հարվածել է մահմեդական ընտանիքի
Կանադայի Լոնդոն քաղաքում 20-ամյա երիտասարդ ավտոմեքենայով միտումնավոր մխրճվել է մուսուլմանական հինգ հոգանոց ընտանիքի մեջ:
«2021 թվականի հունիսի 6-ին մեքենան վրաերթի է ենթարկել հինգ քաղաքացու: Բոլոր զոհերը նույն ընտանիքի անդամներ էին: Քննիչները կարծում են, որ դա կանխամտածված գործողություն էր, և որ նրանք զոհ են դարձել իրենց իսլամական հավատքի պատճառով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Մահացածների թվում եղել է 74-ամյա կին, 46-ամյա տղամարդ, 44-ամյա կին և 15-ամյա աղջիկ: Ինը տարեկան տղան ողջ է մնացել, նա հիվանդանոցում է լուրջ, բայց կյանքին չսպառնացող վնասվածքներով:
Ոստիկանությունը բերման է ենթարկել մեքենայի վարորդին: Պարզվել է, որ դա տեղի բնակիչ է՝ 20-ամյա Նաթանիել Վելտմանուն: Նրան մեղադրանք է առաջադրվել առաջին աստիճանի սպանության չորս կետերով և սպանության փորձի մեկ կետով: