09/06/2021 17:28
Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի մասին ձայնագրություն է հրապարակել. տեսանյութը՝ շուտով
Հասարակությունը սպասում է այսօր խոստացած բացահայտումներին, ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Անցավ Սերժ Սարգսյանի տված 24 ժամը, և կապիտուլյանտը Հայաստանի երրորդ նախագահին ուղղված մեղադրանքների մասով՝ կոռուպցիա, կազինո, թալան, գեթ մեկ, կրկնում եմ՝ գեթ մեկ ապացույց չհրապարակեց: Այս մեղադրանքների թեման ամբողջությամբ համարենք փակված:
Ինչ վերաբերում է Սարգսյանի խոստմանը.
Քիչ առաջ Գեղարքունիքի մարզում հանդիպման ժամանակ նա հրապարակեց մի ձայնագրություն, որից պարզ է դառնում, որ Նիկոլը դիտավորյալ տապալել է բանակցային պրոցեսը:
Նիկոլն այդ քայլով պատերազմ է բերել հայ ժողովրդի գլխին:
Կապիտուլյանտը Ռուսաստանին շարունակում է մեղադրել ապրիլյան պատերազմի մեջ:
Նիկոլն ազգային կարևորության հարցերով իրեն գժի տեղ է դրել արտերկրում և իր գժության գինը վճարեց 5 հազար հայ նահատակ:
Այո, սա նաև միջազգային սկանդալ է:
Սակայն ինձ համար սկանդալը երկրորդական է:
Առաջնային է այն փաստը, որ հրապարակված ձայնագրությունն ապացուցում է՝ Նիկոլը Հայաստանի ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է:
Մնացածը մասին տեսանյութը՝ շուտով», - նշել է Աշոտյանը։