09/06/2021 17:15
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 10 407 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 10 407 դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 5 156 250 դեպք:
Մեկ օրում մահացել է 399 մարդ, ընդհանուր՝ 124 895 բուժառու: Մեկ օորւմ հիվանդանոցից դուրս է գրվել 9814 մարդ, ընդհանուր առմամբ՝ 4 761 899 բուժառու: