09/06/2021 11:03
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 99 դեպք, մահացել է 11 մարդ
Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 223 384 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 99-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 214 690 (+81) մարդ, այս պահին բուժվում է 3129 (+7) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5565 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4474 (+11), իսկ այլ պատճառներով՝ 1091 (+0):
Վերջին մեկ օրում մահացել է 11 մարդ: