09/06/2021 09:34
«Հրապարակ». Սկանդալային նշանակումներով Փաշինյանն ինչ խնդիր է լուծում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ մեկնելուց առաջ երեք մարզերում փոխմարզպետներ նշանակեց՝ Արագածոտն, Գեղարքունիք և Վայոց Ձոր։ Նախընտրական փուլում նոր պաշտոնյաներն անելիք ունեն։ Ուշագրավ է, որ Վայոց Ձորի մարզպետի տեղակալ է նշանակել նախկին սկանդալային մարզպետ Տրդատ Սարգսյանի եղբորը՝ Դավիթ Սարգսյանին։
Հիշեցնենք, որ Տրդատ Սարգսյանը պաշտոնից ազատվել էր 2019-ի հոկտեմբերի 19-ին, Եղեգնաձոր քաղաքում ԶՈՒ 2 սպայի ծեծի աղմկոտ միջադեպից հետո, երբ փոխգնդապետն ընկավ երկարատև կոմայի մեջ, իսկ ինքը համառորեն հերքում էր զինվորական ընկերների ցուցմունքները, որ մարզպետն անձամբ է ներկա գտնվել ծեծին»։