09/06/2021 21:00
Հայ-ադրբեջանական սահմանին սրման ռիսկեր դեռ մնում են. Ստանիսլավ Զաս
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը հատուկ ուշադրության ներքո է, հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
« «Մարտի դաշտում» իրավիճակն աստիճանաբար կայունանում է: Հիմնական բանն այն է, որ նրանք այլևս չեն կրակում», - չորեքշաբթի ԵԱՀԿ ֆորումուм հայտարարել է Զասը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին, հատկապես Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակը հատուկ ուշադրության տակ է:
«Մենք ողջունում ենք կողմերի մտադրությունը՝ լուծել պետական սահմանը խաղաղ ճանապարհով անցնելու խնդիրները: Մենք այնտեղ տեսնում ենք երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար: Միևնույն ժամանակ, իրավիճակի սրման ռիսկերը դեռ մնում են», - ասել է Զասը: