09/06/2021 19:04
Սոչիում դատական կարգադրիչներին գնդակահարած հային ձերբակալել են
Սոչիի Ադլերովսկի շրջանում երկու մարդու վրա կրակած տղամարդը բերման է ենթարկվել, РБК-ին հայտնել են ՆԳՆ տարածաշրջանային շտաբի մամուլի ծառայությունից:
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ` ձերբակալվածը Վարդան Քոչարյանն է։ Դատական կարգադրիչները ժամանել էին նրա տուն՝ չարտոնված շինարարությունը քանդելու մասին դատարանի որոշումը կատարելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սոչիում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ընթացքում սպանվել է երկու կարգադրիչ: Կրակը բացել է քանդվող տան տերը, հստակեցրել է LIFE SHOT Telegram ալիքը:
35 և 36 տարեկան մահացածների մարմինները հայտնաբերվել են Լուսավորության փողոցում: