09/06/2021 17:39
Սոչիում տանտերը գնդակահարել է երկու դատական կարգադրիչների
Սոչիում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ընթացքում սպանվել են երկու դատական կարգադրիչներ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով աղբյուրին:
Կրակողը տանտերն է, ում տունը քանդման ենթակա է եղել, հստակեցրել է LIFE SHOT Telegram ալիքը: 35 և 36 տարեկան մահացածների մարմինները հայտնաբերվել են Լուսավորության փողոցում:
Baza-ն նշում է, որ քաղաքացու մոտ են եկել երեք կարգադրիչներ:
Ըստ որոշ տվյալների՝ փոխհրաձգությունը շարունակվում է: Դեպքի վայր են մեկնել իրավապահ մարմինները:
Այլ աղբյուրների համաձայն՝ կրակողը դիմել է փախուստի: