09/06/2021 14:49
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների ցուցանիշը հատել է 50 հազարի շեմը
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ցուցանիշը հատել է 50 հազարի շեմը:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 8-ի դրությամբ` կատարվել է 50 228 պատվաստում:
Նախարարությունից նաև հիշեցնում են, որ «ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: