09/06/2021 11:48
Չինաստանում հրդեհ է բռնկվել խոշոր քիմիական գործարանում
Չինական Սինցզյան շրջանում գտնվող Շիհէցզի քաղաքում ուժեղ հրդեհ է բռնկվել պոլիլիկաթթուների Xinjiang West Hesheng Silicon Industry Co., Ltd արտադրամասում: Այս մասին երեքշաբթի՝ հունիսի 8-ին, հայտնել է Jimu News-ը:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը բռնկվել է փաթեթավորման արտադրամասում: Ըստ շրջանային իշխանությունների՝ զոհեր չեն գրանցվել:
Նշվում է, որ մասնագետների ստուգման արդյունքների համաձայն՝ օդ ներթափանցած նյութերը հիմնականում պինդ մասնիկներ էին, այլ ոչ թե թունավոր և վնասակար գազեր:
Twitter սոցիալական ցանցի օգտատերերը գրում են, որ հրդեհից առաջ ձեռնարկությունում պայթյուն է տեղի ունեցել: