10/06/2021 10:57
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 76 դեպք, մահացել է 5 մարդ
Հայաստանում հունիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 223 460 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 76-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 214 857 (+207) մարդ, այս պահին բուժվում է 3033 (-96) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5570 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4478 (+4), իսկ այլ պատճառներով՝ 1092 (+1):
Վերջին մեկ օրում մահացել է 5 մարդ: