10/06/2021 13:24
Որտեղ հնարավոր է ջուրը բռնել, պետք է բռնենք ու պահենք. Քոչարյանը Թալինում խոստացավ ջրամբարներ կառուցել
Ներկա իշխանությունը չի կարող բարելավել այն խնդիրները, որոնք ինքն է ստեղծել, որոնց հեղինակը հենց ինքն է, նախընտրական քարոզարշավի շրջանակում Թալինում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Ես մտածում եմ, որ դա հնարավոր չէ, և դա է նաև պատճառը, որ երկար ընդմիջումից հետո հայտարարեցի, որ վերադառնում եմ մեծ քաղաքականություն և հայտ եմ ներկայացնում իշխանության համար», - նշեց Քոչարյանը։
Նա ասաց, թե ամեն ինչ անելու են, որ մարդկանց աշխատելու իրավունքը վերականգնվի:
«Մենք նպատակ ունենք ջրամբարներ կառուցելու, որովհետև հասկանում ենք, որ այս տարածաշրջանում, առանց փոքր ջրամբարների, ուղղակի դժվար է լինելու առաջ գնալ։ Ժամկետ ասել չեմ կարող, որովհետև ժամանակ է պետք նախագիծն անելու, և օդում խոսել չեմ կարող։ Կարող եմ վստահ ասել, որ մեկ էլեկտորալ ցիկլում այդ հարցը լուծելու եմ։ Եթե ուզում ենք Արագածի հալվող ձյան ջուրը հավաքել և օգտագործել, պարտավոր ենք ուղղակի՝ որտեղ հնարավոր է ջուրը բռնել, պետք է բռնենք ու պահենք։ Երեք տարվա կտրվածքով շատ կոնկրետ արդյունք եք տեսնելու», - ասաց Քոչարյանը։