10/06/2021 20:59
Զախարովա. Ռուսաստանն ակնկալում է արագացնել ականազերծման գործընթացը Ղարաբաղում
Մոսկվան ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում հետկոնֆլիկտային ականազերծման գործընթացը կարագանա, այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ակնկալում ենք, որ այս [ականազերծման] գործընթացը կարագանա», - ասել է Զախարովան:
«Տարածքն ականազերծելու խնդիրն ամենավտանգավորներից է և ամենադժվար վերացվող հետևանքներից ցանկացած զինված բախումից հետո: Եվ Ռուսաստանը զգալի ներդրում ունի Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում հետհակամարտային ականազերծման գործընթացում», - ամփոփել է Զախարովան:
Զախարովայի խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ առաջիկայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խումբը կվերսկսի իր աշխատանքը։
«Մենք ակնկալում ենք, որ եռակողմ աշխատանքային խումբը մոտ ժամանակներս կվերսկսի իր գործունեությունը՝ համաձայն առաջնորդների եռակողմ համաձայնագրերի», - ասել է նա: