10/06/2021 11:03
ԱՄՆ-ը 500 միլիոն չափաբաժին պատվաստանյութ կգնի այլ երկրների համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կգնի 500 միլիոն չափաբաժին կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութը, որը կնվիրաբերի աշխարհին: Այս մասին հունիսի 9-ին հայտնում է Washington Post-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրի:
Նախագահ Բայդենը պատրաստվում է այս ծրագրի մասին հայտարարել այս շաբաթ Մեծ Բրիտանիայում G7-ի հանդիպմանը, որի մասնակիցներն ԱՄՆ-ին և այլ հարուստ երկրներին կոչ են անում ավելի մեծ դեր ունենալ համաշխարհային պատվաստանյութերի պաշարների ավելացման հարցում:
Ավելի վաղ Բայդենի վարչակազմը հայտարարել էր, որ պատվաստանյութերի առնվազն 80 միլիոն չափաբաժնով աշխարհի հետ կկիսվի հունիսի վերջին:
Սպիտակ տունը և Pfizer-ը հրաժարվել են մեկնաբանություններ տալ: