10/06/2021 13:33
Լեհաստանում լրագրող է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով
Վարշավայում Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով բերման է ենթարկվել Լեհաստանի քաղաքացի, հայտնում է հանրապետության գլխավոր դատախազությունը:
Դա տեղի է ունեցել մայիսի 31-ին: Գործողությունն իրականացրել են Ներքին անվտանգության գործակալության աշխատակիցները՝ կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի Մազովյան միջմարզային վարչության դատախազի ցուցումով:
Գլխավոր դատախազությունը պարզաբանել է, որ ձերբակալվածի անունը Յանուշ Ն. է: Ըստ պաշտոնական RAR գործակալության՝ նա խոշոր Wprost հրատարակության նախկին լրագրող է: Նա այժմ կալանքի տակ է, նրան սպառնում է տասը տարվա ազատազրկում: