10/06/2021 11:02
Մումբայում տան փլուզման հետևանքով 11 մարդ է մահացել
Հնդկաստանի Մումբայ քաղաքում երկհարկանի տան փլուզման հետևանքով 11 մարդ է մահացել, առնվազն 7-ը՝ տուժել, հայտնում է NDTV հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ փլատակներում դեռ մարդիկ կարող են լինել, որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում: Իշխանությունները մարդկանց տարհանում են նաև մոտակա եռահարկ շենքից, որը գտնվում է անմխիթար վիճակում:
Փլուզման պատճառը կարող էր լինել հորդառատ անձրևը: