10/06/2021 17:43
Եվրախորհրդարանը կոչ է անում ժամանակավորապես վերացնել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արտոնագրերը
Եվրախորհրդարանականները կոչ են արել ժամանակավորապես չեղարկել կորոնավիրուսային պատվաստանյութերի արտոնագրերը՝ COVID-19 դեղամիջոցներին ավելի լայն հասանելիություն ապահովելու համար:
«Պատվաստանյութերի գլոբալ ներդրումն արագացնելու համար ԵԽ պատգամավորները պահանջել են ժամանակավորապես վերացնել մտավոր սեփականության պաշտպանությունը կորոնավիրուսային պատվաստանյութերի համար», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Բանաձևը պաշտպանել է 355 պատգամավոր, 263-ը դեմ է եղել, 71 պատգամավոր ձեռնպահ է քվեարկել:
Եվրախորհրդարանը նշել է, որ կամավոր լիցենզավորումը և երկրին տեխնոլոգիաների փոխանցումը երկարաժամկետ հեռանկարում պատվաստանյութերի համաշխարհային արտադրությունն արագացնելու ամենաարդյունավետ միջոցներն են: