11/06/2021 10:05
Սյունիքում անվտանգային նոր համակարգ ձևավորելու խնդիր կա. Տիգրան Աբրահամյան
Սյունիքում անվտանգային նոր համակարգ ձևավորելու խնդիր կա, այս մասին գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Շատ է խոսվում Ստեփանակերտ-Գորիս ճանապարահատվածի անվտանգության և համապատասխան մեխանիզմների ապահովման մասին ամենատարբեր իրավիճակներում, սակայն կարծում եմ, որ ոչ պակաս կարևոր է Սյունիքի մարզի Գորիս-Կապան-Ճակատեն-Շիկահող-Մեղրի հատվածի անվտանգության խնդիրը։
Շատերը ստեղծված ծուղակի խորությունը չեն էլ գիտակցում, որովհետև հետպատերազմյան ժամանակաշրջանում այդ հատվածում հազվադեպ են դեպքեր գրանցվում։
Սակայն սրանց «բանավոր փոխըմբռման» արդյունքում ճանապարհի մի հատված ադրբեջանական վերահսկողության տակ է, մի մեծ հատվածում էլ Ադրբեջանը ցանկացած պահի վերահսկողություն ապահովելու հնարավորություն է ստացել։
Սյունիքում անվտանգային նոր համակարգ ձևավորելու խնդիր կա, ներկա մոտեցումները զուտ ժամանակային, իրավիճակային հարցեր են լուծում և անվտանգային լուրջ երաշխիքներ չեն տալիս»,-նշել է Աբրահամյանը։